Մանչեսթեր Սիթին՝ տարվա լավագույն թիմ
France Football-ի վարկածով «Մանչեսթեր Սիթին» դարձել է տարվա լավագույն թիմ։ Հայտնում է Armsport.am-ը։
Թիմին մրցանակը շնորհվել է «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ, որը տեղի է ունենում Փարիզում։
Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Պրեմիեր լիգան և Անգլիայի գավաթը։ Բացի այդ, «քաղաքայինները» իրենց պատմության մեջ առաջին անգամ դարձան Չեմպիոնների լիգայի հաղթող։ Եզրափակչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց «Ինտերին» (1:0):
Կարծիքներ