Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 52 000 դոլարը

Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 52 000 դոլարը

Բիթքոինն առևտրային աճուրդի ընթացքում 10.54 տոկոսի աճ է գրանցել՝ հասնելով 52 576 դոլարի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով CoinDesk պորտալի տվյալները:
Ըստ պորտալի տվյալների՝ թվային արժույթը 17:07-ի դրությամբ՝ գնահատվել է 52 380 դոլարի սահմանում, որի աճը կազմել է 10.13 տոկոս:
Բիթքոինը թվային արժույթի նույնանուն ապակենտրոնացված համակարգ է, որն աշխատում է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա, որը կարող է «արդյունահանել» համակարգի յուրաքանչյուր օգտատեր: Դրա համար անհրաժեշտ է համակարգում նոր բլոկներ ստեղծել:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում բիթքոինի փոխարժեքը շարունակում է գերազանցել  պատմական ռեկորդային ցուցանիշները, հատկապես՝ մի շարք գործարարների կողմից ներդրումների մասին լուրերի ֆոնին, որոնց թվում են Tesla-ի տնօրեն Իլոն Մասկը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին և երաժիշտ Ջեյ Զին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում