Բավարիան առաջարկ չի անի Հոլանդի համար. Լիվերպուլը, Սիթին, ՄՅՈՒ-Ն և Չելսին հետաքրքրված են հարձակվողով

Բավարիան առաջարկ չի անի Հոլանդի համար. Լիվերպուլը, Սիթին, ՄՅՈՒ-Ն և Չելսին հետաքրքրված են հարձակվողով

«Բավարիան» մտադիր չէ ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:

Չնայած նրան, որ մյունխնեցիներն այս տրանսֆերի համար ունեն անհրաժեշտ միջոցները, նրանք առաջարկ չեն անի նորվեգացու տրանսֆերը գնելու համար: Այս մասին հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը:

Միևնույն ժամանակ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի թոփ ակումբները՝ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը»,«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում Հոլանդը 17 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում