Թուրքիայի ՊՆ-ն Աֆղանստանի հարցով խոհրդակցություն է հրավիրել

Թուրքիայի ՊՆ-ն Աֆղանստանի հարցով խոհրդակցություն է հրավիրել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հարցով խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հուլուսի Աքարի գլխավորությամբ հրավիրված տեսակոնֆերանսին մասնակցել են Աֆղանստանում տեղակայված թուրքական զորքերի հրամանատարը, Թուրքիայի ԳՇ պետ օրգեներալ Յաշար Գյուլերը, Օդային ուժերի հրամանատար օրգեներալ Հասան Քյուչուքաքյուզը։

Թուրք նախարարը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մանրամասն հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում