Կարևոր տեղեկատվություն նոր անձնագիր ստանալու կամ հինը փոխանակելու համար

Կարևոր տեղեկատվություն նոր անձնագիր ստանալու կամ հինը փոխանակելու համար

Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին,

Փոխանակման ենթակա անձնագիրը,

35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,

Պետական տուրքի վճարման անդորրագիր,

Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր,

Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։

Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար  ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

Դիմում  ՀՀ անձնագիր ստանալու մասին,

35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,

Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,

Պետական տուրքի վճարման անդորրագիր։

Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում