Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի  հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը:

«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում  Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում  իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշել է Հակոբ Սևանը: 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։  Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում