Ինդոնեզիայի ափերի մոտ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Յոգյակարտա քաղաքից 177 կմ հարավ-արևմուտք՝ ավելի քան 636 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվում էր 40 կմ խորության վրա։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ