Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստ են համագործակցել Թուրքիայի հետ՝ վերջինիս կառուցողական մոտեցման դեպքում

Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստ են համագործակցել Թուրքիայի հետ՝ վերջինիս կառուցողական մոտեցման դեպքում

Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունների ստորագրած համագործակցության հայտարարության մեջ անդրադարձ կա նաև տարածաշրջանային խնդիրներում Թուրքիայի հետ համագործակցությանը, փոխանցում է Ermenihaber-ը։

62 կետանոց հայտարարության «Միջազգային թեմաների շուրջ համագործակցության» բաժնում անդրադարձ է կատարվել Արևելյան Միջերկրականում լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանային խնդիրների հարցում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներին:

Ընդգծվել է, որ այդ համագործակցությունը կարող է կայանալ, եթե Թուրքիան կառուցողական ներդրում ունենա այդ հարցերի կարգավորման մեջ: Երկու երկրներն էլ պատրաստակամություն են հայտնել փոխադարձ կառուցողական մթնոլորտում ընդլայնել համագործակցությունը Թուրքիայի հետ:

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Լիբիայի ու Մերձավոր Արևելքի այլ հակամարտություններին, որոնցում այս կամ այն կերպ ներքաշված է Թուրքիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում