Թմրամոլ ցուցարարները․ Ընդդիմադիրներից ում մոտ են հայտնաբերել թմրանյութեր և ովքեր են տառապում թմրամոլությամբ

Թմրամոլ ցուցարարները․ Ընդդիմադիրներից ում մոտ են հայտնաբերել թմրանյութեր և ովքեր են տառապում թմրամոլությամբ

Ժամեր առաջ Քննչական կոմիտեն  հայտարարություն տարածեց, որ քաղաքական ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքի՝ մահացած մասնակցին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու տարածքային համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում իրականացված 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, «Մարիխուանա», «Հաշիշ», կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղ. Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ «Մեթամֆետամին», 950 գրամ «Մարիխուանա», 1055 գրամ «Ափիոն», 72,8 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:

Ուժային կառույցներում մեր աղբյուրները հայտնում են, որ թմրամիջոցներ հայտնաբերվել են նշված  անձանց բնակարաններում, գրում է MediaNews-ը։

ՀՅԴ Մեղրի կառույցի ղեկավար՝ Ռոմիկ Համբարձումյան
ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի նախագահ Խաչիկ Մելիքյան
ՀՅԴ-ի համակիր՝ Գեղարքունիքի մարզից Հովիկ Ավետիսյան
Նաև  հայտնենք, որ այս օրերին իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաներին մասնակցում են բազմաթիվ անձինք, ովքեր  գրանցված են նարկոդիսպանսերում։  Ստորև  ներկայացնում ենք այդ  անձանց։

Երևան քաղաքից
Դավիթ Աբաջյան — Լևոն Քոչարյանի կողմնակից
Լևոն Գամազյան — Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր
Արսեն Նիկողոսյան — ՀՀԿ անդամ
Կարեն Արշակյան  — ՀՀԿ համակիր
Իգոր Ալոյան — Սեյրան Օհանյանի մտերիմ
Կոտայքի մարզ
Արման Պողոսյան — ՀՅԴ ակտիվիստ

Չարենցավան
Արմեն Մելքոնյան —  ՀՅԴ ակտիվիստ

Սյունիքի մարզ
Սուրիկ Օհանջանյան — Առուշ Առուշանյանի մտերիմ
Տիգրան Խաչատրյան — Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին
Էրիկ Խաչատրյան — Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր  որդին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում