Բարսելոնան երկարաձգել է պայմանագիրն իր հարձակվողի հետ

Բարսելոնան երկարաձգել է պայմանագիրն իր հարձակվողի հետ

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը 18-ամյա հարձակվող Անխել Ալարկոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերի հրաժարագինն ըստ պայմանագրի կազմում է 400 միլիոն եվրո:

Ալարկոնը 2018 թվականից «Բարսելոնայի» ակադեմիայում է, որտեղ նա  հանդես է գալիս «Էսպանյոլի» ակադեմիայից տեղափոխվելուց հետո։

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին որոշ ժամանակ ուշադիր հետևել է երիտասարդ խաղացողին և վերջերս նրան հրավիրել հիմնական թիմ։ «Սեուտայի» դեմ գավաթային խաղը Ալարկոնի նորամուտն էր առաջին թիմում։ Նա Ռաֆինյայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ 80-րդ րոպեին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում