Չեխիան տարհանում է Քաբուլում իր դեսպանատան աշխատակիցներին

Չեխիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել հրատապ տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին՝ կապված Քաբուլում ստեղծված բարդ իրավիճակի հետ: Այս մասին ճգնաժամային շտաբի նիստից հետո, լրագրողներին հայտնել է դիվանագիտական ծառայության ղեկավար Յակուբ Կուլգանեկը։
«Ցավոք, իրավիճակը արագ սրվում է , այն փոխվեց նաև շտաբի հանդիպման ժամանակ: Ես ստիպված որոշում եմ կայացրել մեր դիվանագետներին շտապ տեղափոխել Քաբուլի միջազգային օդանավակայան, որոնք այժմ գտնվում են ռազմական ոստիկանության պաշտպանության ներքո», -ասել է Կուլգանեկը:
Կուլգանեկի խոսքով ՝ Աֆղանստանում գտնվող դիվանագետները և Չեխիայի այլ քաղաքացիներ ներկայում ապահով վիճակում են:
Կարծիքներ