Քոչարյանի աջակիցները ակնհայտ քարոզչություն են իրականացնում․ Ընտրախախտումներ՝ Նոր Արեշում
Նոր Արեշ 10/36 և10/37 ընտրատարածքներում հավաքված են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք բացահայտ քարոզչություն են իրականացնում։ Նրանցից մի քանիսն իրենց մեքենաների վրա փակցրել են «Ընտրիր 24-»-ին գրառմամբ պաստառներ, որով քաղաքացիներին ուղղորդում են ընտրել Քոչարյանին։ Freenews-ի լրագրողը փորձեց խոսել քարոզչություն իրականացնող քաղաքացիների հետ, սակայն նրանք, տեսնելով լրագրողներին, հեռացան տարածքից։ Այս մասին փորձեցինք տեղեկություն ճշտել 10/36 և10/37 ընտրատարածքների հանձնաժողովի նախագահներից, սակայն նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ իրավասու չեն խոսել այդ մասին։ Freenews-ը ահազանգել է Ոստիկանության լրատվության բաժին՝ հայտնելու Նոր Արեշում տեղի ունեցածի մասին։
Կարծիքներ