Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 26,82 տոկոսը
Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ժամը 14-ի դրությամբ քվեարկել են 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից 695 հազար 626-ը կամ 26,82 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողներն ամենաակտիվը Սյունիքի մարզում են, որտեղ մինչև ժամը 14-ը քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,37 տոկոսը, ամենապասիվը՝ Շիրակի մարզում՝ 21,15 տոկոս: Մայրաքաղաք Երևանում այս ժամերին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 29,28 տոկոսը:
Կարծիքներ