Եվրախորհրդարանը որոշում է ընդունել Նավալնիի թունավորման հետ կապված պատժամիջոցների մասին
Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որով կոչ է արվում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված, և Մագնիտսկու սեփական օրենքն ընդունել: Տեքստը հրապարակվել է խորհրդարանի կայքում:
Բանաձևում ասվում է, որ Նավալնիի հետ կատարվածը «պարզապես մարդու իրավունքների պաշտպանությունից շատ լուրջ շեղման վերջին օրինակն է», իսկ «սոցիալական այլախոհության շարունակական ճնշումը» Ռուսաստանում «ընդլայնվում է ոստիկանության և անվտանգության ուժերի անպատժելիությամբ, դատարանների` իրական հանցագործներին պատասխանատվության չենթարկելու միտումով, որոնց ոչ միայն չեն պատժում, այլև նույնիսկ պարգևատրում են Կրեմլում»:
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ արտգործնախարարներին «ակտիվ դիրքորոշում ցուցաբերել» և հնարավորինս արագ ընդունել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների ցանկ:
Պատգամավորները նշել են, որ Ռուսաստանը պետք է «դադարեցնի հետապնդումները, ահաբեկումները, բռնությունները և բռնաճնշումները իր քաղաքական հակառակորդների նկատմամբ» և շտապ արձագանքի միջազգային հանրության կողմից բարձրացված հարցերին և ՔԶԱԿ-ին անհապաղ լիարժեք տեղեկատվություն տրամադրի «Նովիչոկ» ծրագրի մասին:
Կարծիքներ