ՀՀ նախկին երեք նախագահներին հրավիրել են, սակայն ոչ ոք չի մասնակցել Անկախության միջոցառմանը
ՀՀ նախկին երեք նախագահներից ոչ ոք չի մասնակցել սեպտեմբերի 21-ին կայացած Անկախության միջոցառմանը։
Ըստ MediaNews-ի հավաստի տեղեկությունների դեռևս օրեր առաջ ՀՀ կառավարությունը անկախության օրվա միջոցառման հրավիրատոմս էր ուղարկել նախկին երեք նախագահներին: Երեկ Հանրապետության հրապարակում կայացած միջոցառմանը սակայն նախկին նախագահներից և ոչ ոք ներկա չէր:
Այս դեպքում կարևոր չէր քաղաքական հայացքներն ու ընդդիմադիր կեցվածքը, խոսքը ՀՀ անկախությանը նվիրված միջոցառման մասին էր, որին որպես նախկին նախագահ պարտավոր էին ներկա գտնվել, բայց ինչպես և սպասվում էր նախկին նախագահների համար սեփական ամբիցիաներն ավելի առաջնային են, քան պետական միջոցառումը:
Կարծիքներ