ՀՀ մի շարք ճանապարհներին մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորայք-Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքն անցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարծիքներ