Վրաստանում հնարավոր է պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ընդունման անհրաժեշտություն առաջանա․ Գամկրելիձե
Վրաստանում 1000 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորս դեղաչափով։ Այդ մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Փոխանցում է Aliq Media-ն։
«Սրանք հիմնականում այն քաղաքացիներն են, որոնք պատվաստվել են Sinopharm-ով և Sinovac-ով և ճանապարհորդում են երկրներ, որոնք դեռ չեն ճանաչել որոշակի պատվաստանյութեր և պահանջում են FDA-ի կողմից հաստատված պատվաստանյութեր»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։
Գամկրելիձեն նաև նշել է, որ ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի չորրորդ չափաբաժնի ընդունումը։
Կարծիքներ