Գերմանիա. AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութը պետք է ներարկվի միայն 65 տարեկանից ցածր մարդկանց
AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ պետք է ներարկվի միայն 65 տարեկանից ցածր մարդկանց, հայտարարել է Գերմանիայի պատվաստանյութերի կոմիտեն` վկայակոչելով անբավարար տվյալները` ավելի մեծ տարիքային խմբերում այն օգտագործել խորհուրդ տալու համար:
«65 տարեկանից սկսած պատվաստանյութի արդյունավետությունը գնահատելու համար ներկայումս տվյալները բավարար չեն»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:
«AstraZeneca պատվաստանյութը, ի տարբերություն mRNA պատվաստանյութերի, հարկ է առաջարկել միայն 18-64 տարեկան մարդկանց»:
Կարծիքներ