ՆԱՍԱ-ի խոշորագույն մարսագնացը մոտենում է կարմիր մոլորակին
ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը մոտենում է Մարսին և 3 շաբաթից կժամանի կարմիր մոլորակ: Ինչպես փոխանցում է BBC News-ը, Մարսից հեռավորությունն այս պահին կազմում է 4,5 մլն կմ:
Ամերիկյան տիեզերական գործակալության ուղարկած ռոբոտ-սարքավորումը խոշորագույն սարքն է, որը վայրէջք է կատարելու այլ մոլորակում: Նախատեսվում է, որ այն վայրէջք կկատարի Մարսի մերձհասարակածային Ջեզերո խանարանի մոտակայքում:
Ակնկալվում է, որ սարքավորումը Մարսին կհասնի փետրվարի 18-ին: Մակերեսին հասնելու համար ռոբոտ-սարքը պետք է անցնի, ինչպես ինժեներն են անվանում, «7 րոպեանոց սարսափի» միջով: Այդքան է տևում մթնոլորտի վերին շերտերից մոլորակի մակերեսին հասնելու ընթացքը:
«Սարսափ» ասելով՝ մասնագետները նկատի ունեն 20 000 կմ/ժամ արագությունը նվազեցնելու և գրեթե զրոյականացնելու գործընթացը:
Կարծիքներ