Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած այցի շրջանակներում եղել է նաև Կիրանցի նոր կառուցվող դպրոցում, նաև զրուցել տեղի բնակչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Կիրանցիներից մեկը վարչապետին հիշեցրել է ՀՀ սահմանից չզիջելու երդման մասին, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է․
«Ես հիմա էլ երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել սահմանազատման ժամանակ։ Սա այն քարտեզն է, որով դե յուրե գոյություն ունի պետական սահման Հայստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Մենք սահմանազատումն իրականացրել ենք իրավական հիմքերի վրա»։
Ավելի վաղ վարչապետն այցելել էր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնուհետ՝ Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ։
Կարծիքներ