ՄԱԿ-ը նշել է, թե որ երկրներն են այժմ ամբողջությամբ բաց զբոսաշրջության համար

ՄԱԿ-ը նշել է, թե որ երկրներն են այժմ ամբողջությամբ բաց զբոսաշրջության համար

Կորոնավիրուսի համավարակի պատճառով օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են առանց սահմանափակումների մեկնել միայն 5 երկիր՝ Ալբանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Տանզանիա, Կոստա Ռիկա և Հյուսիսային Մակեդոնիա: Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցից:

Նշվում է, որ փետրվարի դրությամբ 69 երկիր փակ էր օտարերկրացիների համար: Եվս 73 երկիր մասամբ են փակել իրենց սահմանները: Միևնույն ժամանակ, 70 երկրում զբոսաշրջիկներից պահանջվում է կարանտին անցնել կամ COVID-19-ի բացասական թեստ ունենալ:

Կազմակերպության զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի նոր շտամերի տարածումը երկրներին դրդել է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, ընդհուպ մինչև սահմանների փակում:

«Հիմա, երբ մենք աշխատում ենք տուրիզմը վերագործարկելուն ուղղված աշխատանքների ուղղությամբ, պետք է ընդունենք, որ սահմանափակումները լուծման միայն մի մասն են: Սահմանափակումների կիրառումը պետք է հիմնված լինի վերջին տվյալների և վերլուծության վրա և շարունակաբար վերանայվի՝ ապահովելու ոլորտի անվտանգ և պատասխանատու վերագործարկումը, որից կախված են միլիոնավոր ձեռնարկություններ և աշխատողներ»,- հայտարարել է կազմակերպության ղեկավար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում