Նուբարաշենի դատապարտյալը կտրել է երակները

Նուբարաշենի դատապարտյալը կտրել է երակները

Ուշագրավ դեպք Նուբարաշենի բանտում:

Armlur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ասատուր Հովհաննիսյանը սափրիչով նախաբազկին կատարել է ինքնավնասում:

Վերջինիս քայլերը նկատել են բանտի պատասխնատուները եւ անմիջապես օգնության են հասել:

Իսկ ինչու է նա գնացել այդ քայլին: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, նա հայտնել է, որ իրեն այդ քայլին դրդել է ՔԿՀ օպերատիվ բաժնի աշխատակից Է.Ավանեսյանը:

Իրավապահները դեպքին ընթացք են տվել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում բանտում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում