Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայում

Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում և կշարունակի պատերազմը մինչև հաղթանակ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հայտարարությունն արել է՝ նշելով, որ «սա պատանդներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու միակ միջոցն է»։
«Դա ժամանակ կպահանջի, բայց մենք միասնական և վճռական ենք պայքարելու մինչև վերջ»,- հավելել է նա։
Կարծիքներ