Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի հետ ուղիղ կապը տեղի կունենա հուլիսից ոչ շուտ

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի հետ ուղիղ կապը տեղի կունենա հուլիսից ոչ շուտ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ կապը  ռուսների հետ տեղի կունենա հուլիսից ոչ շուտ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ միջոցառումը չի նախատեսվում անցկացնել հաջորդ ամսվա ընթացքում։

«Ուղիղ կապ այս ամիս չի կարող տեղի ունենալ: Միջոցառման ժամկետը դեռ որոշված չէ, սակայն  նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,-ասել է նա, հավելելով, որ թե՛ տեխնիկական, և թե՛բովանդակային տեսակետից, այն շատ բարդ, ծավալուն իրադարձություն է: Հետևաբար, ընթացիկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, բայց այն վերջնական փուլ կմտնի վերջնաժամկետներից հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում