Երևանում արձանագրված կծվածության դեպքերը հիմնականում տանը պահվող շների կողմից են. «Կենդանիների վնասազերծման կենտրոնը» վիճակագրություն է ներկայացրել
Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել,որում ասվում է.
«Սիրելի Երևանցիներ տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում արձանագրված կծվածության դեպքերի մոնիթորինգի արդյունքում, պարզվել է, որ դրանք հիմնականում տանը պահվող շների կողմից են:
Ըստ հավաքագրված տվյալների` օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի ժամանակահատվածում արձանագրված 41 կծման դեպքերից միայն 17-ն է թափառող շների կողմից:
«Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում նշված հասցեներում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Թեժ գիծ՝ 011-514-539»:
Կարծիքներ