Փաշինյանին սխալ են զեկուցել․ՌԴ ՊՆ արձագանքը Իսկանդերի կիրառման առնչությամբ

Փաշինյանին սխալ են զեկուցել․ՌԴ ՊՆ արձագանքը Իսկանդերի կիրառման առնչությամբ

«Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ըստ մեզ հասած օբյեկտիվ և հավաստի տեղեկատվությունների, որոնք հաստատվել են նաև օբյեկտիվ վերահսկման համակարգերի միջոցով, Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում սույն տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել»,- նշել են ռազմական գերատեսչությունից: ՌԴ ՊՆ-ից ընդգծել են նաև, որ հրթիռների ամբողջ մարտապաշարը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի պահեստներում։ Գերատեսչությունում կարծում են, որ «ՀՀ վարչապետին մոլորության մեջ են գցել այդ համակարգերի կիրառման հարցում»։