Ա սերիա․ Միլանն ու Ատալանտան հաղթողին չորոշեցին

Ա սերիա․ Միլանն ու Ատալանտան հաղթողին չորոշեցին

Մեկնարկեց ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրը։ «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատալանտային»։

Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին։ «Միլանին» առաջ մղեց Հական Չալհանօղլուն։ 26-րդ րոպեին հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը։ Սակայն Ռուսլան Մալինովսկին վրիպեց 11-մետրանոց նշակետից։ 34-րդ րոպեին «Ատալանտան» հավասարեցրեց հաշիվը։ Աչքի ընկավ Դուվան Զապատան։

Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Այս արդյունքից հետո «Ատալանտան» միավորների քանակը հասցնում է 75-ի ու շարունակում է մնալ 2-րդ տեղում։ «Ինտերը» այս տուրում հաղթանակի դեպքում կարող է շրջանցել նրանց, իսկ «Լացիոն»՝ հավասարվել։ «Միլանը», միավորների քանակը հասցնելով 60-ի, շարունակում է մնալ 6-րդ տեղում։

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում