Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 55 հազար դեպք է գրանցվել. РИА Новости
Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 1 օրում կազմել է ավելի քան 55 հազար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով առողջապահության նախարարությանը:
Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով վերջին 24 ժամում երկրում գրանցվել է 55 891 դեպք և 1156 մահ: Նախօրեին վարակումների 59,9 հազար դեպք էր գրանցվել:
Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է վարակման 2 343 366 դեպք, մահացել է 85 238 պացիենտ: Ներկայումս ապաքինվել է 1 592 281 մարդ:
Կարծիքներ