Շնորհավոր Սբ. Աստվածածնի հրաշափառ վերափոխման տոնը. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել իր տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, և կից գրառմամբ շնորհավորել Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը:
«Այսօր տոն է Սբ Աստվածածնի Վերափոխման: Այն կոչվում է նաև Տոն Խաղողօրհնեքի, քանի որ այսօր օրհնվում է պտուղը, իսկ մեզ կոչ է անում վերափոխվել դեպի բարին:
Շնորհավորում եմ բոլորին այս լուսառատ տոնի կապակցությամբ և մաղթում, որ մեր բոլորի գործերը բարի և պտղաբեր լինեն:
Շնորհավոր Սբ. Աստվածածնի հրաշափառ վերափոխման տոնը: Թող Տիրամայրը հովանի լինի մեր երկրին ու խաղաղության մեջ պահի մեր ժողովրդին»,- գրել նախագահը և նշել, որ լուսանկարներն արվել են Հավուց Թառի վանքում:
Կարծիքներ