Զիդանը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը
ՊՍԺ-ն կատարել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզչի առաջադրած բոլոր պայմանները։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հաղորդվում է, որ 49-ամյա մասնագետը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը, թեև ֆինանսական պայմանները երբեք խոչընդոտ չեն եղել բանակցությունների համար։
Հիմնական բանը, որ Զիդանը ցանկանում էր, այն էր, որ լիակատար սպորտային հսկողություն ունենար թիմի նկատմամբ, դրա համար ակումբը պետք է բաժանվեր Լեոնարդոյից։ Զիդանը նաև ցանկանում էր, որ ՊՍԺ-ն թիմում պահեր Կիլիան Մբապեին: Երկու պայմաններն էլ ՊՍԺ-ն բավարարել է:
Կարծիքներ