ՀՀ-ում այս տարի միջին աշխատավարձն աճել է 20 տոկոսով, կազմել՝ 265 հազար դրամ․ Քերոբյան

ՀՀ-ում այս տարի միջին աշխատավարձն աճել է 20 տոկոսով, կազմել՝ 265 հազար դրամ․ Քերոբյան

2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701․451 մարդ` գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47․551֊ով։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Միջին աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ` անցած տարվա 220 հազարի համեմատ՝ ավելի քան 20% աճ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում