Համահայկական խաղեր. թիմային մարզաձևերում պայքարը մոտենում է ավարտին
Համահայկական 8-րդ խաղերում թիմային մրցաշարերը մոտենում են եզրափակիչներին։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, կիսաեզրափակիչ խաղեր կկայանան կանանց և տղամարդկանց բասկետբոլի, ֆուտբոլի և տղամարդկանց ֆուտզալի մրցումներում: Կանանց ֆուտզալում պայքարն այսօր կհանգուցալուծվի՝ սպասվում են եզրափակիչն ու 3-րդ տեղի համար խաղը:
Համահայկական խաղերի համաշխարհային կազմկոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է օգոստոսի 17-ին սպասվող խաղերի ժամանակացույցը:
Տղամարդկանց բասկետբոլի կիսաեզրափակիչներում սպասվում են հետևյալ խաղերը․
Ժամը 19։00-ին՝ Բևերլի Հիլզ – Գլենդել Մ
Ժամը 20։30-ին՝ Արթիկ – Գլենդել
Հանդիպումները կկայանան «Միկա» մարզահամալիրում։
Կանանց բասկետբոլի կիսաեզրափակիչները ևս «Միկայում» են։
Ժամը 16։00-ին՝ Գլենդել – Թեհրան
Ժամը 17։30-ին` Բևերլի Հիլզ – Շումեն
Ֆուտբոլի կիսաեզրափակչում կկայանան հետևյալ խաղերը․
11։00-ին՝ Դոնի Նախիջևան – Կրասնի Ղրիմ
15։00-ին՝ Բուենոս Այրես – Սոչի
Դոնի Նախիջևան–Կրասնի Ղրիմ հանդիպումը Չարենցավանում է, իսկ կիսաեզրափակիչ մյուս խաղը՝ Աշտարակում։
Տղամարդկանց ֆուտզալի կիսաեզրափակչի շրջանակներում Չարենցավանում տեղի կունենան այս խաղերը․
Ժամը 11։00-ին` Երևան – Մոսկվա
Ժամը 13։00-ին` Դոնի Ռոստով – Աբովյան
Իսկ կանանց ֆուտզալի մրցաշարն այսօր ավարտվում է։ Չարենցավանում տեղի կունենա եզրափակիչը, ինչպես նաև 3-րդ տեղի համար հանդիպումը։
Բրոնզե մեդալների համար կմրցեն երևանյան 2 թիմեր՝ Երևան 1 – Երևան 2։ Չեմպիոնական կոչումն էլ կվիճարկեն Սիդնեյ 2 և Արթիկ թիմերը։ 3-րդ տեղի համար խաղի մեկնարկը ժամը 15։00-ին է, իսկ Սիդնեյ 2 – Արթիկ եզրափակչինը՝ 17։00-ին։
Կարծիքներ