Ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու

Ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց։

Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 155 մլն դրամ։

Այս պահի դրությամբ՝ ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու. 714՝ տարեց, 621՝ հաշմանդամություն ունեցող անձ։

Մատուցվող ծառայությունները ներառում են՝

ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
օրական մեկանգամյա սննդի տրամադրում` (շաբաթական 5 օր),
մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություն։

2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ,
Արարատի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
Գեղարքունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
Լոռու մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ , «Հայկական Կարիտաս» ԲՀԿ,
Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
Շիրակի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում