Սեպտեմբերի 1-ին կիրակի է. դպրոցներում միջոցառումներ կլինե՞ն, թե՞ ոչ. ԿԳՄՍՆ-ից մանրամասնել են

Սեպտեմբերի 1-ին կիրակի է. դպրոցներում միջոցառումներ կլինե՞ն, թե՞ ոչ. ԿԳՄՍՆ-ից մանրամասնել են

Ինչպես հայտնել ենք, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի համաձայն՝ նոր ուսումնական տարին դպրոցներում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:

«Հայկական ժամանակ»-ը դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար՝ արդյոք սեպտեմբերի 1-ին դպրոցներում միջոցառումներ իրականացվելո՞ւ են, թե՞ ոչ:

Նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ հայտնել են, որ հատուկ կարգավորում չկա սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու հետ կապված.  եթե տնօրենները ունեն անհատական նախաձեռնություն և ցանկություն, կարող են նաև սեպտեմբերի 1-ին ընդունել իրենց աշակերտներին:

«Քանի որ սեպտեմբերի 1-ը կիրակի է, մենք չենք կարող պարտադրել տնօրեններին, որ կրակի օրով գնան դպրոց, բայց, այդուհանդերձ, եթե տնօրեններ կան, որոնք ցանկանում են սեպտեմբերի 1-ին ընդունել աշակերտներին, կարող են»,- մասնավորապես ասել են ԿԳՄՍՆ-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում