Արցախի 106 դպրոցներում այսօր հնչել է Վերջին զանգը
Այսօր` մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում կհնչի Վերջին զանգը` թե իններորդցիների, թե տասներկուերորդցիների համար, իսկ վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 30-ին:
«Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա Այս տարի 106 դպրոցների աշակերտներ հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախներին, հավելել է նա:
«Այս ուսումնական տարվա ավարտին կրթօջախներին հրաժեշտ կտան 1599 իններորդցիներ և 923 տասներկուերորդցիներ»,- նշել է նախարարը։
Կարծիքներ