Սոմալին Եգիպտոսին խնդրել է զինտեխնիկա ուղարկել
Սոմալին Եգիպտոսին խնդրել է զինտեխնիկա և լրացուցիչ ուսուցում տրամադրել զինված ուժերին, ինչպես նաև դիվանագիտական աջակցություն Եթովպիայի հետ հակամարտության ֆոնին։ Այս մասին Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը հայտարարել է Կահիրե կատարած այցից հետո Al Jazeera- ին տված հարցազրույցում ։
«Մենք Եգիպտոսին խնդրել ենք տրամադրել ռազմական տեխնիկա, լրացուցիչ ուսուցում մեր ուժերին և դիվանագիտական աջակցություն»,- ասել է նա։
2024 թվականի հունվարի 1-ին Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը և ինքնահռչակ Սոմալիլենդի ղեկավար Մուսա Բիհի Աբդին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Եթովպիայի մուտքը ծովային նավահանգիստներ ապահովելու համար։ Ինչպես հաղորդում է Addis Standard թերթը, Սոմալիլենդը Եթովպիային հնարավորություն է տվել իր տարածքում ռազմածովային բազա ստեղծել՝ որպես ինքնիշխան պետություն ճանաչվելու դիմաց։
Միջազգային հանրությունը Սոմալիլենդը ճանաչում է որպես Սոմալիի մաս։
Կարծիքներ