Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ չանցած Օղանը կոչ է արել քվեարկել Էրդողանի օգտին
Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում 5,17 տոկոս ձայն հավաքած Սինան Օղանն իր կողմնակիցներին կոչ է արել ընտրությունների երկրորդ փուլում աջակցել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, նա նման հայտարարություն է արել մայիսի 22-ին տեղական հեռուստաալիքների եթերում։
«Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարում եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կոչ եմ անում իմ կողմնակիցներին աջակցել նրան ընտրություններում»,- ասել է նա։
Կարծիքներ