Գերմանիայում անցկացվել են բողոքի ցույցեր կորոնավիրուսի դեմ պայքարը խստացնելու կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ

Գերմանիայում անցկացվել են բողոքի ցույցեր կորոնավիրուսի դեմ պայքարը խստացնելու կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ Գերմանիայի հարավում՝ ի նշան բողոքի ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:

Միեւնույն ժամանակ Բոդենի լճի մոտ հավաքվել էին եւս հազարավոր մարդիկ՝ ցուցաբերելով աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում երկրի կառավարությանը:

Շաբաթ ոստիկանությունն ընդհանուր առմամբ հաշվել է 10.5-11 հազար ցուցարար:

Ակցիան շարունակվել է նաեւ կիրակի, որն արեւոտ էր եւ նույնպես ներքաշել էր բազմաթիվ մասնակիցների:

Գերմանիան եվրոպական երկրներից մեկն է, որը համեմատաբար հաջողություններ է գրանցել կորոնավիրուսի առաջին ալիքի դեմ պայքարում: Սակայն այժմ կրկին դիտվում է վարակման դեպքերի աճ, եւ երկրի իշխանությունները մտադիր են կրկին սահմանափակումներ ընդունել, որոնք կարող են նվազեցնել հասարակական կյանքի ակտիվության աստիճանն ու դանդաղեցնել երկրի տնտեսությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում