Սյունիքի մարզպետը պատվոգրեր է հանձնել մի շարք ոստիկանների

Սյունիքի մարզպետը պատվոգրեր է հանձնել մի շարք ոստիկանների

Փետրվարի 2-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության համատեղ արդյունավետ աշխատանքների կազմակերպման, իրավախախտումների կանխարգելման և բացահայտման, հանրային անվտանգության ապահովման, ոստիկանության նկատմամբ վստահության ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և մասնագիտական բարձր պատրաստականության համար պատվոգրեր է հանձնել մի շարք ոստիկանների՝ Կապանի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի բաժիններից ու մարզային վարչությունից։ Քանի որ ոչ բոլորն էին ներկա, մյուսների փոխարեն պատվոգրերը ստացել և նրանց կփոխանցեն գործընկերները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում