Արմեն Գրիգորյանը և Գերմանիայի դաշնային ոստիկանության նախագահը կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում

Արմեն Գրիգորյանը և Գերմանիայի դաշնային ոստիկանության նախագահը կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

 

 

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել ու առանձնակի գնահատել է գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում:

 

Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում