Երևանում դի է հայտնաբերվել
Հուլիսի 30-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ հյուրասենյակում հայտնաբերվել է Ալբերտ Գ․-ի (ծնված 1954 թ․) դին։
Կարծիքներ