ՄԻԵԴ-ը մերժել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճռի դեմ Ադրբեջանի բողոքը. armtimes.com

ՄԻԵԴ-ը մերժել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճռի դեմ Ադրբեջանի բողոքը. armtimes.com

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին կացնահարված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճռի վերանայումը Մեծ Պալատի կողմից: Այս մասին հայտնում է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այսպիսով, 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։

Մարգարյանի ընտանիքը, հիշեցնենք, գանգատ էր ներկայացրել Եվրոպական դատարան, որը ամիսներ առաջ բավարարեց այն՝ ճանաչելով Ադրբեջանի կողմից Մարգարյանի մի շարք իրավունքների խախտումներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանի այդ վճիռը նախքան ուժի մեջ մտնելը բողոքարկվել է Մեծ Պալատին:

Փաստաբան Սիրանուշ Սահակյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլևս վերջնական է և անբեկանելի:

Մանրամասները՝ armtimes.com-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում