Արցախի նախագահը ներկայացրել է Արցախի նորանշանակ ֆինանսների նախարարին

Արցախի նախագահը ներկայացրել է Արցախի նորանշանակ ֆինանսների նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակիցներին  ներկայացրել նոր ղեկավարին:

Նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը կարգավորելու գործում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում