Ավստրալիայի արևելյան ափին տորնադոն շենքեր է ավերել

Ավստրալիայի արևելյան ափին ուրբաթ գիշերը փոթորիկ է տեղի ունեցել, անձրև, ամպրոպ և տորնադո: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ըստ NSW փրկարար ծառայության՝ շենքերը ավերվել են, մեքենաները շրջվել են, հոսանքալարերը վնասվել են:
Նոր Հարավային Ուելսի փրկարար ծառայությունը նշում է, որ հիմնական հարվածը հասցվել է Արմիդել քաղաքին, որը գտնվում է Սիդնեյից 480 կմ հյուսիս-արևմուտք, Թասմանյան ծովի ափից 170 կմ հեռավորության վրա: «Արմիդեյլում մեկ գիշերվա ընթացքում մեծ ավերածություններ եղան: Հրշեջներն ու փրկարարներն աշխատում են այլ արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ: Ինը օպերատիվ խումբ ներգրավված է մայրուղիներից ընկած ծառերի և բեկորների մաքրման աշխատանքներում», - ասել է տարածաշրջանային փրկարարական տեսուչ Սքոթ Դոդսոնը՝ նշելով, որ կեսից ավելին տները քաղաքի հոսանքազրկման պատճառով մնացել են առանց էլեկտրականության, իսկ քաղաքի 127 բնակիչ ծառերի և շենքերի տանիքների փլուզման պատճառով դիմել են փրկարարների օգնությանը:
Կարծիքներ