Սյունիքում ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չի անել. վարչապետ
Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չի անել:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սյունիքի զբոսաշրջային հոսքերի արգելակումն այն չէ, որ այնտեղ ճոպանուղի չկա, չնայած ճոպանուղի կա, այլ այն է, որ դեսպանատներն ամիսը 3 անգամ հայտարարում են, թե հանկարծ չգնաք Սյունիք։ Մենք խաղաղությամբ այնպիսի ներդրում ենք արել Սյունիքում և ընդհանրապես ՀՀ-ում, որ ավելի մեծ ներդրում հնարավոր չի պատկերացնել»,- ասաց Փաշինյանը։
Հատկապես Սյունիքի պարագայում ըստ վարչապետի՝ խաղաղությունից ավելի մեծ ներդրում ո՛չ գործնականում, ո՛չ տեսականում հնարավոր չէ։
«Էլ չեմ ասում TRIPP ուղի նախագիծը, որն իր հերթին բերելու է և՛ տնտեսական, և՛ զբոսաշրջային հոսքեր ու ներդրումներ»,- ասաց վարչապետը:


Կարծիքներ