Ոսկեպարի եկեղեցու գմբեթը վերանորոգվում է․վերանորոգումից հետո խաչը կրկին կտեղադրվի

Ոսկեպարի եկեղեցու գմբեթը վերանորոգվում է․վերանորոգումից հետո խաչը կրկին կտեղադրվի

ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը  վերանորոգվում է և աշխատանքներով են պայմանավորված խաչի հանելը, իսկ վերանորոգումից հետո այն նորից կտեղադրվի։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հերթական մանիպուլյացիոն վերնագրորով փորձում էին ահաբեկել հանրությանը, թե իբրև խաչը այլևս չի տեղադրվելու։  Այն ինչ՝  եկեղեցու լուսանկարներից հստակ երևում է, որ այն վերանորոգվում է։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում