Ռուսաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Աֆղանստան. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին:
«Ինչ վերաբերում է լրացուցիչ զորախմբին, չեմ կարող ասել… իրավիճակը լավագույնս չի զարգանում, անհրաժեշտ որոշումներ կկայացվեն, ասացինք և կրկնում ենք, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տարածաշրջանում զարգացումները մեր մեծ ուշադրության առարկան են»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Աֆղանստան ռուսական զորախումբ ուղարկելու ծրագրեր կան:
«Ոչ, այս հարցի շուրջ քննարկումներ չկան»,- ասել է Պեսկովը:
Կարծիքներ