Մեծ Բրիտանիան կմեծացնի բանտարկությունների ժամկետները Լա Մանշը հատող միգրանտների համար
Մեծ Բրիտանիան խստացված պատիժներ կսահմանի անօրինական միգրանտների համար Լա Մանշով ժամանումների ռեկորդային բարձր թվի ֆոնին։ Այդ մասին Euractiv-ը հաղորդել է երկուշաբթի՝ հուլիսի 5-ին:
ՆԳ նախարար Պրիտի Պատելը նախատեսում է վերանայել ապաստանի տրամադրման կանոնները՝ փորձելով կանխել այն, ինչն իր գերատեսչությունը բնութագրել է որպես «ապաստանի գնում»:
Մասնավորապես, շաբաթ օրը ներկայացված օրենսդրությունը քրեական հանցագործություն է համարում առանց թույլտվության ՄԹ մուտք գործելը, իսկ երկիր ապօրինի մուտք գործողների համար առավելագույն պատժաչափը վեց ամսից դառնում է չորս տարի: Միևնույն ժամանակ, մաքսանենգներին ցմահ ազատազրկում է սպառնում`ներկայիս առավելագույն 14 տարի ժամկետի փոխարեն:
Երեքշաբթի օրինագիծը խորհրդարանը կքննարկի առաջին ընթերցմամբ: Դրա հրապարակումը բխում է բրիտանական ապաստանի տրամադրման համակարգի լարվածությունից, որը պայմանավորված է Լա Մանշով ժամանումների ռեկորդային թվով: 2021 թվականի առաջին վեց ամիսներին նեղուցն անցան ընդհանուր առմամբ ժամանել է գրեթե 6000 միգրանտ: Միտումների պահպանման դեպքում, հավանաբար, մոտակա երկու ամիսների ընթացքում կգերազանցվի 2020 թվականի ընդհանուր առմամբ 8 417 ժամանումների թիվը:
Ըստ ՆԳՆ-ի՝ «շատ հավանական է, որ նրանք, ովքեր Մեծ Բրիտանիա են մեկնում փոքր նավերով, գալիս են Եվրամիության անվտանգ երկրից, որտեղ նրանք կարող են ապաստան խնդրել»:
«Այս դեպքում նրանք ապաստան չեն փնտրում առաջին իսկ հնարավորության դեպքում, կամ փոխարենը «ապաստան են գնում»՝ ընտրելով Մեծ Բրիտանիան որպես այլ քաղաքների նախընտրելի ուղղություն և օգտագործելով անօրինական երթուղի»,- ավելացրել են վարչությունից:
Կարծիքներ