Ալեն Սիմոնյանը ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։
Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆն էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների միջեւ խորացող բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ ջանք չեն խնայելու այդ գործընթացում նոր ձեռքբերումներ գրանցելու հարցում։
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։


Կարծիքներ