Սաուդյան Արաբիայի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում
Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարներ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը և պայմանավորվել երկկողմ հանդիպում կազմակերպել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը ։
«Զրույցի սկզբում կողմերը շնորհավորանքներ են փոխանակել սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել՝ քննարկելու երկու երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների բացման նախապատրաստման գործընթացը։ », - ասել է գործակալությունը։
Ավելի վաղ Աբդոլլահյանը հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել իր սաուդցի գործընկերոջ հետ չեզոք տարածքում։
Կարծիքներ